Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Ակտիվիստ Էդգար Գասպարյանը՝ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին

1601
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 22:05
Ակտիվիստ Էդգար Գասպարյանը՝ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին

Ակտիվիստ Էդգար Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին:

«Նարեկ Մալյա՛ն, վերջին 20 տարիների ընթացքում, պետական չինովնիկների կողմից անբարոյականորեն թալանվել է երկրիս բյուջեն։ Բերեմ մեկ երկու մանր օրինակներ, գրեթե բոլոր նախարարություններում Ա-4 ֆորմատի 5 դրամանոց թուղթը հաշվարկվել է 50 դրամ, մեկ գրիչը 500 դրամ, ու իրական թվերից տասն անգամ շատ գումար դուրս գրվել բյուջեից։ Թալանել են գրեթե ամեն տեղ ու ամեն ինչ բանակից մինչև դպրոց։ Տուշոնկեն վկա։ Ու դուք այսօր անհիմն մեղադրում եք նոր կառավարությանը հարկատուների հաշվին «ԱՄՆ» կամ մեկ այլ երկրի գնալու մեջ։
Ես որպես փոքր հարկատու, ով ամսեկան բյուջե է մուծում միջինը 60-ից 100.000 դրամ, և իմ պես ևս 100 հարկատուներ պատրաստակամություն ենք հայտնում 50%-ով ավելացնել հարկային վճարումները՝ միայն նրա համար որ նոր կառավարության որոշ անդամներ բացահայտեն նախկինների թալանի սխեմաները և ենթարկեն պատասխանատվության։ Իսկ փոխարենը՝ 50% ավել մուծած հարկերի հաշվին թող նրանց ընտանիքի անդամները թեկուզ ամեն ամիս գնան հանգստնալու Կարիբյան կղզիներ։

Հարգանքներով, Կարիբյան կղզիների կառավարություն»։