Ծովի մակարդակի բարձրացումն աշխարհն առանց ինտերնետի կթողնի. հետազոտություն
![]() Ծովի մակարդակի բարձրացումն արդեն մոտ ժամանակները կարող է ոչնչացնել ենթակառուցվածքը, որն ապահովում է աշխարհում ինտերնետային կապը: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգում գտնվող Մեդիսոն քաղաքի համալսարանի գիտնականները, հաղորդում է The Sherbrook Times-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն 2033թ. ջրուրը կարող է ողողել մոտ 4000 մղոն (գրեթե 6,5 հազար կմ): Փորձագետները նախազգուշացրել են, որ առաջին հերթին կարող են տուժել Նյու Յորքը, Մայամին և Սիեթլը, ընդ որում, այն ոչ միայն ազդեցություն կունենա կոնկրետ այդ քաղաքների վրա, այլ կանդրադառնա հաղորդակցման գլոբալ համակարգին: «Արդյունքները մեզ զարմացրեցին: Մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա 50 տարիա անց, սակայն ոչ մոտ ժամանակները»,- ասել է գիտնականներից մեկը: Ըստ գիտնականների տվյալների՝ արդեն 2300թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 1,2 մետրով, նույնիսկ եթե երկրները հետևեն կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
