Վարչապետը՝ ջրամատակարարման, աղբահանության և «հուսահատության «Գազել»-ների» մասին
Ամռան ամիսներին երևանցիներն ամեն օր բախվում են ջրամատակարարման խնդրի հետ: Ջրանջատումները հաճախակի են, որակը բավարար չէ, կորուստները շատ են: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձավ քաղաքացիներին մտահոգող այս հարցին ու ասաց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել տարածքային կառավարման նախարարությանը, ավելին, հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ պատասխանատուների հետ: «Ընկերությունը փորձում է հավաստիացնել, որ խնդիրները հաղթահարվել են, բայց տեղյակ եմ, որ այդպես չէ: Վերջերս հանդիպում ունեցա տարածաշրջանային տնօրենի հետ ու բավականին լուրջ խոսակցություն ծավալվեց: Ասացի՝ վերապահումներ ունենք ձեր աշխատանքի հետ կապված ու հույս ունեմ կվերանայվի գործելակերպը: Խմելու ջրի կորստի ցուցանիշները հսկայական են՝ շուրջ 60-70%-ի մասին է խոսվում»,- ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով նաև աղբահանությանը: «Տեսնում ենք, որ «Սանիթեք»-ն աղբահանությունը պատշաճ չի իրականացնում այն էլ ամռան ամիսներին: Ջրամատակարարմամբ ու աղբահանությամբ զբաղվող ընկերությունները պետք է հասկանան, որ գոհ չենք իրենց աշխատանքից»: Հաջորդ հարցը վերաբերում էր «հուսահատության «Գազել»-ներին. խնդիր, որը Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի, ասաց վարչապետը: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06