Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել (տեսանյութ)
Rustavi2.ge-ի փոխանցմամբ՝ Գևորգ Սարգսյանին սպանել են հենց իրենց տան մոտ՝ 15 անձից բաղկացած խմբի անդամները։ Դանակահարությունից հետո հարևանների կանչով մեկնած շտապօգնության բրիգադը Գևորգ Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Սարգսյանը մահացել է։ Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։ Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։ Ինչ վերաբերում է գործի հանգամանքները պարզելուն, ապա Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես չի անդրադարձել հարցին, չնայած այն հանգամանքին, որ կա տեսաձայնագրություն։ Բացի այդ, ՆԳՆ-ն դեռ չի հայտնում՝ կա՞ն կասկածյալներ, թե՞ ոչ։ Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեսանյութը՝ այստեղ: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30