Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը՝ 416.000 դրամ. ՔԿ
2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մինչև մեկ պաշտոնական դրույքաչափով: Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հայտնել է զորամասի թվով 8 ենթասպաների անուններ՝ առավել բարեխիղճ ծառայելու համար 93.000 դրամ գումարի չափով դրամական պարգևավճարներ տալու նպատակով։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի սկզբին, երբ փոխանցվել են նշված գումարները, գնդապետն իր վարորդին փոխանցել է, որ վերջինից, միաժամանակ մնացած ենթասպաներից, ում 93.000 դրամ է փոխանցվել, անհրաժեշտ է հավաքել 52.000-ական դրամ գումար և փոխանցել իրեն՝ պատճառաբանելով, թե, իբր, տեղի է ունեցել սխալմունք և նրանք պետք է պարգևատրվեին 41.000-ական դրամ գումարով: Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված ընդհանուր 416.000 դրամ գումարը: 12.07.2018թ. գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և վերջինս հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքի շուրջ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |
Եզդիական համայնքի ներկայացուցիչներ են եկել Կիրանց (տեսանյութ)
3400:18«Երբ Շուռնուխը բաժանվեց երկու մասի, կիրանցեցին դա չնկատեց, հիմա Կիրանցն է բաժանվում երկու մասի». Մհեր Հակոբյան (լուսանկար)
3800:06«Կիրանցը արշավականների սիրելի վայրերից մեկն է, բայց արշավականները լուռ են». Մանուշ Եսայան
4600:00«Զարմանում եմ Կիրանցի բնակիչների վրա». Նաիրի Հոխիկյան
47Երեկ, 23:54«Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին». Գևորգ Դանիելյան
42Երեկ, 23:48«Մեր հասարակության դեմ հուժկու համացանցային պայքար է սկսվել». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
54Երեկ, 22:54