«Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատումը». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը սահմանազատման անվան տակ միակողմանի զիջումներ է անում, տարածքներ հանձնում Ադրբեջանին, դա արդարացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատելու մասին հայտարարություններով։ Եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի պաշտպանվեր, ադրբեջանական զինուժը դուրս կգար Արծվաշենից, 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանից զավթված մոտ 300քառակուսի կիլոմետր տարածքից, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արդեն 30 տարի օկուպացրած մոտ 10 հազար հեկտար տարածքներից։ Ադրբեջանում չեն էլ մտածում Հայաստանի հետ խաղաղության մասին, այլապես հեռուստատեսությամբ, դպրոցներում, բուհերում տարվող հակահայկական քարոզչությունը կմեղմեին, չէին քանդի Արցախի հայկական հուշարձանները։ Որոշ ընդմիջումով մոտ կես դար, Ադրբեջանում իշխող Ալիևների կլանին իշխանությունը պահելու, բնակչության ուշադրությունը երկրում տիրող մեծ աղքատությունից, համատարած կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, սոցիալական մեծ բևեռացումից շեղելու համար պարբերաբար հաղթանակներ են պետք Հայաստանի դեմ։ Ուստի Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղության սին խոստումով Հայաստանը տանում է մեծ ցնցումների, նոր պարտությունների»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է անցկացնելու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
911:48«Սուտ եք խոսում»․ Պապոյանը հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել շարժման մասնակիցներին (տեսանյութ)
2711:36«Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել»․ Ոսկան Սարգսյան
6109:36«Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
6909:30Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)
7409:18Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
6009:06