Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

ՃՈ տուգանքները համաներելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

350
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 15:55
ՃՈ տուգանքները համաներելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը 71 կողմ ձայնով ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք՝ նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Քաղաքացիներին զիջվող գումարի չափը շուրջ 13,7 մլրդ դրամ է կազմում, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք: