Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
![]() Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 8 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի 72 պատվիրակներ: Որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ուներ: Մասնակիցների թվում էին 20 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն ունեցան լրացնելու միջազգային նորմաներ: Մրցաշարն անցավ հետաքրքիր պայքարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել էին 6-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռինատ Ջումաբաևը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Անդրեյ Ժիգալկոն և Արամ Հակոբյանը իրենց ակտիվում ունեին 5.5-ական միավոր: Վերջին տուրի կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ մրցեցին Հնդկաստանի հավաքականի անդամներ Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը ու Հայաստանի հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Սաշիկիրանի և Սետուրամանի պարտաիայում գրանցվեց արագ ոչ-ոքի, իսկ Մարտիրոսյանի և Մելքումյանի պարտիան ավարտվեց վերջինը: Սև խաղաքարերով հանդես եկող Մելքումյանը ցանկանում էր հաղթանակի հասնել, ինչի շնորհիվ նա կդառնար մրցաշարի հաղթող, սակայն Մելքումյանը դիմեց չափից մեծ ռիսկի և արդյունքում պարտվեց: Այսպիսոց Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր և միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը: Մինչև 2201 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում լավագույնն էր Հայկ Երիցյանը: Մինչև 2101 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Արշակ Մելքոնյանը: Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույնն էր Արջուն Էրիգայսին: Մինչև 14 տարեկանների մեջ ամենաբարձր արդյունքը գրանցեց Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 12 տարեկանների մեջ լավագույնն էր Ռոբերտ Փիլիպոսյանը: Մինչև 16 տարեկան աղջիկների մեջ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աննա Խաչատրյանը: Վետերան շախմատիստների պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Գևորգ Թադևոսյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
