«Դինգո Թիմ»-ն այցելել է Մանվել Գրիգորյանի շներին (տեսանյութ)
![]() «Դինգո Թիմ» ՀԿ-ի կամավորներն այսօր այցելել են ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ տեղում ծանոթանալու այնտեղ պահվող շների վիճակին և այդ մասին հաղորդագրություն են տարածել իրենց ֆեյսբուքյան էջում. «Դինգո Թիմի կամավորները այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով: Սակայն առանձնատան շներից բացի Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ: Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը»: Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, թե Մանվել Գրիգորյանի շները սովից ու ծարավից ոռնում են: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
