Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Պորտուգալիան ոչ-ոքի խաղաց Իրանի հետ (տեսանյութ)

272
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 00:10
ԱԱ-2018. Պորտուգալիան ոչ-ոքի խաղաց Իրանի հետ (տեսանյութ)

Սարանսկի «Մորդովիա Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իրան - Պորտուգալիա հանդիպումը: Լարված պայքարում Պորտուգալիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իրանի հետ։ Հանդիպման 45-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռիկարդու Կուարեժման, 53-րդ րոպեին Ռոնալդուն նույնպես կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն չկարողացավ 11-մետրանոց նշակետից գրավել մրցակցի դարպասը։ Ավելացրած 3-րդ րոպեին իրանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Անսարիֆարդը՝ 11-մետրանոցից գրավելով Ռուի Պատրիսիուի դարպասը։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան Իսպանիան և Պորտուգալիան՝ վաստակած 5-ական միավորով։ Իսպանիան գնդակների ավելի լավ տարբերությամբ առաջին հորիզոնականում է։