Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Իսպանիան ոչ-ոքի կորզեց Մարոկկոյից (տեսանյութ)

279
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 00:00
ԱԱ-2018. Իսպանիան ոչ-ոքի կորզեց Մարոկկոյից (տեսանյութ)

Կալինինգրադի համանուն մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիա - Մարոկկո հանդիպումը: Իսպանիայի հավաքականը գերլարված պայքարում վերջին րոպեներին ոչ-ոքի կորզեց Մարոկկոյից։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպման 14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խալիդ Բութաիբը, 22-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Իսկոն։ Հանդիպման 81-րդ րոպեին Մարոկկոն կրկին առաջ անցավ․ գոլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն Նեսիրին, սակայն Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Յագո Ասպասը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ պարտությունից փրկելով իսպանացիներին։

Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան Իսպանիան և Պորտուգալիան՝ վաստակած 5-ական միավորով։ Իսպանիան գնդակների ավելի լավ տարբերությամբ առաջին հորիզոնականում է։