ՀՖՖ-ն մեկնաբանել է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը
![]() Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:
-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:
Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:
Որոշման՝ուշադրության արժանի կետերն են. ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝ ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել),
Զուտ իրավական տեսանկյունից այստեղ ամեն բան առավել քան պարզ է: Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածն ասում է. «...պայմանավորված խաղերի կազմակերպումը....» և «...նույն արարքի փորձ կատարելը...», այլ ոչ՝ պայմանավորված խաղեր խաղալը կամ խաղալու փորձ կատարելը: Կանոնակարգն ի սկզբանե սահմանել է, որ պարտադիր չէ, որ պայմանավորված խաղը խաղացվի, որ կարգապահական միջոցներ կիրառվեն, այլ լրիվ բավարար է՝ կազմակերպված լինելու փաստը: Այս դեպքում ապացուցված է, որ «Շիրակի» պաշտոնյան տրամադրել է կանխավճար և խոստացել լրացուցիչ գումար՝ խաղի ելքն իրենց օգտին վճռելու նպատակով: Այստեղ նույնն է պնդել, որ կաշառատուի կողմից կաշառակերին կանխավճար տալը և վերջնավճար խոստանալը դեռևս կաշառք չէ՝ այլ կաշառքի փորձ:
Ինչ վերաբերվում է շահարկումներին, թե ինչու «Բանանց» ՖԱ-ն չի պատժվել, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ չնայած, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստը ներգրավված է եղել՝ գործում առկա ապացույցները փաստում են, որ նա ներգրավվել է իր կամքից անկախ: Բացի այդ, նրա կողմից անմիջապես դրսևորված հետագա պահվածքն ապացուցում է, որ նրա գործողություններում ուղղակիորեն բացակայում են ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված արարքի տարրերը:
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
