Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս «Սպիտակ Նավակ» մրցաշարում

310
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 14:05
Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս «Սպիտակ Նավակ» մրցաշարում

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է «Սպիտակ Նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
Երեկ տեղի է ունեցել մրցաշարի 5-րդ տուրը, որում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակն է տոնել: Մեր դպրոցականները 2.5։1.5 հաշվով հաղթել են Բուրյաթիայի Հանրապետության թիմին:
5-րդ տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում են Հնդկաստանի դպրոցականները, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 18.5 միավոր: Սվերդլովսկի մարզը 14.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, 3 թիմ 14-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները, իսկ մեր դպրոցականները վաստակել են 13.5 միավոր և կիսում են 6-9-րդ հորիզոնականները: Այսօր տեղի կունենան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերի պարտիաները: