Փոխվել են ծանրամարտի քաշային կարգերը
![]() Մի քանի ամիս է, ինչ ծանրամարտում շրջանառվում է քաշային կարգերը փոխելու մասին լուրերը։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը Բուդապեշտում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նոր քաշային կարգերը։ Թեև պաշտոնական որոշումը հրապարակվելու է հուլիսին, MAMUL.am-ի թղթակիցը տարբեր աղբյուրներից ճշտել է նոր քաշային կարգերը, որոնք ներկայացնում ենք ստորև։ Այսպիսով, այսուհետ ծանրամարտում կլինի 10 քաշային կարգ կանանց և 10 քաշային կարգ տղամարդկանց համար։ Սակայն օլիմպիական խաղերին կթույլատրվի մասնակցել միայն 7-ական քաշային կարգերում։
10 քաշային կարգերը հետևյալն են՝ Կանայք՝ 50 կգ, 54 կգ, 58 կգ, 62 կգ, 67 կգ, 72 կգ, 77 կգ, 85 կգ, 90 կգ, +90 կգ Տղամարդիկ՝ 63 կգ, 70 կգ, 75 կգ, 80 կգ, 85 կգ, 90 կգ, 95 կգ, 100 կգ, 110 կգ, +110 կգ
Օլիմպիական քաշային կարգերը հետևյալն են՝ Կանայք՝ 54 կգ, 62 կգ, 67 կգ, 72 կգ, 77 կգ, 90 կգ, +90 կգ Տղամարդիկ՝ 63 կգ, 70 կգ, 80 կգ, 90 կգ, 95 կգ, 100 կգ, 110 կգ, +110 կգ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
