«Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման». Աբաշիձե
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով՝ Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Թբիլիսիի STV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման, փոխացում է «Грузия онлайн»-ը: Նշենք, որ ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան առևտրային միջանցքների հարցով: «Մենք Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չենք քաղաքականացնի այդ թեման: 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը կապված է այդ թվականին կայացված որոշակի որոշումների հետ, երբ Ռուսաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Այդ համաձայնագիրը ստորագրվել է ԱՀԿ-ի շրջանակներում: Շահերի մասին դժվար է խոսել»,- ասել է Աբաշիձեն: Զուրաբ Աբաշիձեն դժվարացել է պատասխանել նաև այն հարցին, թե Վրաստանի համար այդ համաձայնագիրը քաղաքական է, թե տնտեսական: «Նախ թող աշխատի, ապա կդատենք, թե ինչ արդյունքներ կլինեն»,- հավելել է Աբաշիձեն: Հավելենք, որ Պրահայում Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կունենանք այլընտրանք Վերին Լարսին: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24