Արոնյանը՝ խոհարար․ ինչպես են շախմատիստներն անցկացրել հանգստյան օրը
![]() Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարի շրջանակներում երեկ հանգստյան օր էր։ Շախմատիստները, ավանդույթին համաձայն, հանգստյան օրն անցկացրել են կազմակերպիչների կողմից նախատեսված ծրագրով։ Այս անգամ նրան խոհարարական մրցույցի են մասնակցել՝ բաժանվելով թիմերի։ Նրանք պետք է ձուկ պատրաստեին՝ բաղադրատոմսին հետևելով։ Վերջում շախամատիտները և ժյուրիի անդամները համտեսել են պատրաստած ուտեստները, ապա գնահատականների արժանացել։ Խոհարարական մրցույթի հաղթող է դարձել Դին Լիրեն - Վիշվանաթան Անանդ զույգը, երկրորդ հորիզոնականում են Ուեսլի Սոն և Մագնուս Կարլսենը, երրորդ տեղում է Սերգեյ Կարյակին - Ֆաբիանո Կարուանա զույգը, 4-ը՝ Շախրիյար Մամեդյարով - Հիկարու Նակամուրա զույգը, իսկ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե Լագրավի պատրաստած ուտեստը գրավել է 5-րդ տեղը։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42





