«Ռուսալ»-ը հայտարարել է ընկերության ղեկավարության հրաժարականի մասին
1742
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 11:35
Աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերությունը հայտարարել է թոփ մենեջմենթի, ինչպես նաև գործադիր տնօրենի պաշտոնից Ալեքսանդրա Բուրիկոյի հրաժարականի մասին, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ընկերության կայքում տեղակայված հայտարարությանը: Գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 52-ամյա Եվգենի Նիկիտինը: Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը լքում են Վլադիսլավ Սոլովյովը, Զիգֆրիդ Վոլֆը, Մաքսիմ Սոկովը, Դմիտրի Աֆանասևը, Գուլժան Մոլդաժանովան, Օլգա Մաշկովսկայան և Եկատերինա Նիկիտինան: Հիշեցնենք, որ ապրիլին ամերիկյան պատժամիջոցային ցուցակում էր հայտնվել ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ընկերությունն ամերիկյան պատժամիջոցների պատճառով կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48