«Դուք Ձեզ ծուղակը գցեցիք». Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազին
«Վերջին օրերին տեսնում ենք, որ բոլորն օգտագործում են քաղբանտարկյալ տերմինը, նույնիսկ մարդիկ, ովքեր չեն պատկերացնում՝ դա ինչ է: Երբ անձին մեղադրանք է առաջադրվում, ունի երկու կողմ՝ փաստական ու իրավական: Այն սուբյեկտների մասին, որոնց ներկայացվում է որպես քաղբանտարկյալ, կարծիք կա, որ նրանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, կամ ապօրինի են: Նրանց վերաբերյալ գործերը դատարանի վարույթում են, իրականացվում է արդարադատություն»,- արձագանքելով քաղբանտարկյալների վերաբերյալ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին (Սիմոնյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որը մեկ շաբաթում հետ չվերցնելու դեպքում, կընդունվի-խմբ.), ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու հավելեց. «Փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքն սկսում են հանրության համար վտանգավոր չլինել կամ լինել նվազ վտանգավոր»: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դուք Ձեզ ծուղակի մեջ գցեցիք: Ի՞նչ է փոխվել Գևորգ Սաֆարյանի գործողությունների մեջ՝ նոր վարչապետի ընտրությունով, կամ մյուսների... Անկախ նրանից՝ իշխանության ով է, քրեական հոդվածները մնում են նույնը»: «Զարմանալու բան չկա: Ունեինք քր. գործեր, որ մարդիկ զանգվածային անկարգությունների էին նախապատրաստվում, կոչեր էին անում, իրադրության փոփոխման առումով կա իրավիճակի փոփոխություն»,- ասաց դատախազը: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48