Էրդողանը խոստացել է ընտրություններից հետո վերանայել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները
![]() Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ տնտեսական կապերը հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո՝ համաձայն «Իսլամական համագործակցություն» կազմակերպության որոշման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը: Թուրքիայի կողմից հրավիրված «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովը կայացել էր անցած շաբաթ՝ կապված Գազայի հատվածի սահմանին բախումների հետ: «Հույս ունեմ, որ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության երկրները կյանքի կկոչեն Իսրայելի առևտրային բլոկադան: Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ տնտեսական կապերը կայանալիք ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը: «Կարծում ենք, որ մենք կզսպենք Իսրայելին, և Իսրայելն ի վիճակի չի լինի հակազդել ՄԱԿ-ի ուժերին»,- հավելել է Էրդողանը: Հիշեցնենք, որ բախումներից հետո կտրուկ լարվել են Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին և արտաքսել հյուպատոսին: Իսրայելն, իր հերթին, հայտարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
