Լարված իրավիճակ Դավիթաշենի կամրջի վրա. երիտասարդ աղջիկն անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել (լրացված)
Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երիտասարդ աղջիկն անցել է կամրջի տակ՝ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնում է, որ ինքնասպան է լինելու: Նրա հետ այս պահին բանակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Թե ինչու է աղջիկը փորձում դիմել նման ծայրահեղ քայլի, այս պահին իրավապահերին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն է համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին: Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30