Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ի կողմից իրականացվող սաբոտաժի լուրերի մասին
«ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմություն է: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ քինախնդիր լուծումների գնալ: Մայիսի 8-ից որևէ դեպք չի փաստագրվել, որ ՀՀԿ-աններից որևէ մեկը ուղղորդի քաղաքացիներին փակել ճանապարհները և այլն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով հնարավոր սաբոտաժի մասին քննարկումներին: Առավոտյան հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ առաջին նախագահը՝ նշելով, թե ՀՀԿ-ն փորձելու է սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել. «Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը՝ երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել»,- ասել էր Տեր-Պետրոսյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Սաբոտաժի տարրեր տեսնո՞ւմ եք, քանի որ երեկ քաղաքում տարբեր խմբեր բողոքի ակցիա էին անցկացնում», վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Ոչ, ես ոչ մի սաբոտաժ չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել»: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48