Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նրանց հովանավորում է Կրեմլը, որն ինքն էլ հենց կերազեր այդպես վարվել». ռուս ընդդիմադիրը՝ հայ ցուցարարներին արյան ծովի մեջ խեղդելու կոչ անող ռուս քաղաքագետների մասին

1985
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 00:20
«Նրանց հովանավորում է Կրեմլը, որն ինքն էլ հենց կերազեր այդպես վարվել». ռուս ընդդիմադիրը՝ հայ ցուցարարներին արյան ծովի մեջ խեղդելու կոչ անող ռուս քաղաքագետների մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Օսետրովն անդրադարձել է ռուս քաղաքագետների՝ Միխայիլ Լեոնտևի և Միխայիլ Յուրևի վերջերս տարածած սկանդալային հայտարարություններին. «Ռուս գործարար և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրևն, ով նախկինում «Յաբլոկո»-ի անդամ էր, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում կոչ է արել Հայաստանում 2 գունդ իջեցնել և արյան մեջ խեղդել ցուցարարներին:

Առհասարակ, բռնության կոչերի համար Ռուսաստանում կարելի է իրական ազատազրկում ստանալ: Ռուսաստանի հայերը պետք է զբաղվեն այս քաղաքական գործչով և հասնեն նրան պատասխանատվության ենթարկելուն:

Միայն թե պարզորոշ է, որ նրան հովանավորում է Կրեմլը, որն ինքն էլ հենց կերազեր այդպես վարվել:

Ու այդ հաղորդման մեջ էլի լիքը սարսափելի բաներ են ասում, հատկապես՝ Լեոնտևը: Եվ ոչ միայն այս անգամ:

Պարզապես նրանք բարձրաձայնում են Կրեմլի մի որոշակի հատվածի տեսակետը: Ուղղակի սարսափ է, սարսափ: Տեսեք, որ իմանաք, թե ինչ տեսք ունեն Հայաստանի թշնամիներն ու Ռուսաստանինը՝ նույնպես»: