Սաակաշվիլին սպառնացել է վերադառնալ Վրաստան և «ֆեոդալների» վերջը տալ (տեսանյութ)
1220
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 11:20
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին և խոստացել վերադառնալ: Ուղերձը նա հրապարակել է Facebook-ի իր էջում: Ուղերձը ձայնագրվել է Աջարիայի ինքնավար հանրապետությունում Ասլան Աբաշիձեի ռեժիմի տապալման 14-ամյակի կապակցությամբ: Կադրերում քաղաքական գործիչը դեղին բաճկոնով հեծանիվով կանգնած է Ամստերդամի փողոցներից մեկում: «Ուրախ կլինեի շնորհավորել ձեզ, աջարցիներ և Վրաստանի ժողովուրդ, ոչ թե Ամստերդամի փողոցներից, այլ Բաթումիից»,- ասել է նա: Սաակաշվիլին ղեկավարել է Վրաստանը 2004-2013թթ.: Վրաստանում նրա դեմ 2014թ. քրեական գործ է հարուցվել, նրա նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48