Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուղղակի խայտառակ վիճակում է». Դավիթ Գևորգյան

1105
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 00:30
«Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուղղակի խայտառակ վիճակում է». Դավիթ Գևորգյան

Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուղղակի խայտառակ վիճակում է գտնվում։ Այս օրերին ընթացող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշները մեկ մյուսի հետևից խայտառակ վատ մրցելույթներ են ունենում։ Միանշանակ մեղավոր են ղեկավարներն ու մարզիչները. կամ սխալ մարզիկների են ուղարկել, կամ մարզիկները վատ մարզավիճակում են։ Իմ կարծիքով երկու պատճառներն էլ կան։

Վերջապես պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցույց տալ։ Հայաստանի զինանշանը, դրոշն ու երկրի անունը մարզաշապիկներին գրած մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտություններին պետք է պարտադիր հետևի մեղավորների պատասխանատվության հարցը։ Ավելի լավ է ընդհանրապես չմասնակցել, քան մասնակցել գրեթե բոլոր քաշային կարգերում ու հենց սկզբից պարտվել բոլորին։