Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.

ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ

1443
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 22:35
ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ

Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն՝ ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից: