«Կիմ Չեն Ինի գերնպատակն իր ռեժիմի հետագա պահպանման համար երաշխիքներ ստանալն է». ԶԼՄ-ներ
![]() Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպման շուրջ «աժիոտաժ» է տիրում, գրում է Financial Times-ը: «Կիմ Չեն Ինը ցանկանում է քննարկել թերակղզու ապամիջուկայնացումն ու փոխարենն այլևս ամերիկյան զորքերի դուրսբերում չի պահանջում: Այս հանդիպումը հիմք կդնի Կիմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար: Կիմին իշխանության ամրապնդման նոր միջոց է անհրաժեշտ, և նա քաղաքականություն է ընտրում, որը հիմնված է միջուկային զենքի և տնտեսության զուգահեռ զարգացման վրա»,- ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում: Պարբերականը նշում է, որ Կիմ Չեն Ինը հյուսիսկորեացի առաջին առաջնորդն էր, ով ոտք դրեց Հարավային Կորեայի տարածք և հատեց ռազմական սահմանազատման գիծը: «Բանակցությունների գլխավոր թեման երկու պետությունների հարաբերությունների կարգավորումն է և թե ինչ զիջումների կարող է գնալ Հարավային Կորեան, որպեսզի ռեժիմին համոզի հրաժարվել միջուկային զենքից»,- գրում է WSJ-ի հոդվածագիրը: Հվ. Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ առավել ակտիվ երկկողմ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Հյս. Կորեայի և արտաքին աշխարհի հետ վստահելի հարաբերությունների կառուցմանը, ինչպես նաև ենթադրել, որ Հվ. Կորեան, հնարավոր է, քայլ կատարի և խաղաղ համաձայնագիր կնքի, որով կազդարարվի Կորեական պատերազմի պաշտոնական ավարտը: Tages-Anzeiger պարբերականը գրում է, որ «Հյս. Կորեան սպառնալիք է տեսնում ոչ միայն Հվ. Կորեայից, այլ նաև ԱՄՆ-ից, և այդ պատճառով ձգտում է Թրամփի հետ հանդիպման»: «Կիմը ԱՄՆ-ից անվտանգության լիարժեք, անվերադարձ երաշխիքներ է ակնկալում»,- հավելում է պարբերականը: Բացի այդ, պարբերականը գրում է, որ Կիմ Չեն Ինի գլխավոր նպատակն իր ռեժիմի հետագա պահպանման համար երաշխիքներ ստանալն է: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
