Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Պատրաստ ենք միասին աշխատել ԼՂ հարցով». Թրամփը նամակ է հղել Ալիևին

3455
Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 15:15
«Պատրաստ ենք միասին աշխատել ԼՂ հարցով». Թրամփը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է «АзерТАдж»-ը:

Նամակում ասվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ աշխատել բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ շահավետ են երկու երկրների համար:

«Ադրբեջանի հետ միասին մենք կարող ենք առաջընթացի հասնել ահաբեկչության դեմ պայքարում, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման հարցում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ասվում է նամակում: