«Հայաստանը հարված հասցրեց Պուտինի քաղաքական մոդելին». Washington Post
![]() Սերժ Սարգսյանը, ով Հայաստանը կառավարեց 10 տարի, Վլադիմիր Պուտինի հավատարիմ հաճախորդն էր, նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձում էր վերարտադրել պուտինյան դասական մանևրը: Այս մասին ասվում է ամերիկյան The Washington Post պարբերականի հոդվածում: «Նա սահմանադրական փոփոխություններ արեց, ընդլայնեց վարչապետի լիազորություններն, ապա հասավ նրան, որ նշանակվեց այդ պաշտոնին: Արդյունքում 11 օր բողոքի ակցիա անցկացվեց, ինչը Սարգսյանին ստիպեց հրաժարվել այդ պաշտոնից»,- հաղորդում է պարբերականը: Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչի կհանգեցնեն Հայաստանում կատարվող փոփոխություններն ու ինչպիսին կլինեն Կրեմլի հետ հարաբերությունները: «Ամեն դեպքում, ազգային ըմբոստությունը հարված հասցրեց Պուտինի հեղինակավոր քաղաքական մոդելին»,- ընգծում է WP-ն՝ հավելելով, որ Պուտինն, անկասկած, դա սխալ կընդունի: «Կարելի է վստահ ասել, որ Թրամփի վարչակազմը որևէ կապ չունի Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ: ԱՄՆ-ի միակ արձագանքը Երևանում ամերիկյան դեսպանատան թույլ հայտարարությունն էր, որում ասվում էր, թե դեսպանատունն զսպվածության կոչ է անում»,- ասվում է հոդվածում: «Ռուսաստանի սպասելիքները չարդարացան»,- կարծիք է հայտնում հոդվածագիրը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
