Al Jazeera-ն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
![]() Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հեռուստաընկերության կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ վերջերս ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ իր վարչապետության դեմ ցույցերից հետո: Վերջին 10 օրում, ինչպես նկատում է կայքը, հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել մայրաքաղաք Երևանի փողոցներ և պահանջում էին իշխանություններից լիազորություններից զրկել Սերժ Սարգսյանին: «Եվ, վերջապես երկուշաբթի օրը Սարգսյանը հայտարարեց, որ կատարում է ցուցարարների պահանջը»,- ասվում է հոդվածում:
«63-ամյա Սարգսյանն, ով ղեկավարել է երկիրը 10 տարի, ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- գրում է Al Jazeera-ն:
Կայքը հաղորդում է նաև, որ Սարգսյանի դեմ ցույցերին էին միացել մի խումբ զինվորականներ: Նշենք, որ ավելի վաղ Ս. Սարգսյանի հրաժարականին անդրադարձել էին ՌԴ ԱԳՆ-ն, որի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասված էր, որ Ռուսաստանը մշտապես Հայաստանի կողքին է: ԵԱՀԿ ՄԽ-ն, իր հերթին, կոչ էր արել խուսափել տարածաշրջանում լարվածությունից: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30


