Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը հայտնել է՝ երբ ԱՄՆ-ն հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանի

3467
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 08:45
Թրամփը հայտնել է՝ երբ ԱՄՆ-ն հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, երբ «Ռուսաստանը դրանց արժանանա», հաղորդում է Concordmonitor-ը:

Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ ոք այդքան կոշտ չէ, որքան ինքը:

«Ոչ ոք այդքան կոշտ չէ Ռուսաստանի նկատմամբ, որքան նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է Թրամփը:

Ընդ որում, նա նշել է, որ լավ կլիներ, եթե կարգավորվեին Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ հարաբերությունները: