Թրամփը հեռուստացույցով լսել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին՝ Հեյլիի հայտարարությունն ու զայրացել. NYT
![]() ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հեռուստատեսությամբ հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. վերջինը դեռ նման որոշում չէր ընդունել, գրում է The New York Times-ը: Պարբերականը նշում է, որ նման խառնաշփոթի պատճառով հաճախ Վաշինգթոնն իրարանցում է ստեղծում արտասահմանյան պետություններում, որոնք փորձում են հասկանալ ԱՄՆ-ի գործողությունները: NYT-ն նշում է, որ Թրամփը հեռուստացույց է դիտել կիրակի օրն ու լսել Հեյլիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ հայտարարությունը, պարբերականի խոսքով, զայրույթ է առաջացրել ԱՄՆ նախագահի մոտ: Պարբերականը նաև հայտնում է, որ դա առաջին անգամը չէ, երբ Թրամփը քննադատում է Հեյլիին իր հայտարարությունների համար: Ամերիկացի պաշտոնյաներից մի քանիսի խոսքով՝ Սպիտակ տունը Հեյլիին չի տեղեկացրել պատժամիջոցային գործընթացում փոփոխությունների մասին, և Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Հեյլին «շատ հեռուն է գնացել հեռուստատեսությունում արված իր հայտարարությունով»: Երեկ հայտնի էր դարձել, որ Թրամփը հետաձգել է հակառուսական նոր պատժամիջոցները: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
