Քարաթափում Երևան Մեղրի ճանապարհին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
393
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 11:25
Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն մինչև ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը: Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
549Երեկ, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
413Երեկ, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
414Երեկ, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
45305.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
34905.05.2024, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
10805.05.2024, 10:48