Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Եվրոխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ամերիկյան հարվածներին

2041
Շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ., 12:35
Եվրոխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ամերիկյան հարվածներին

Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածներին:

Նա հայտնել է, որ ԵՄ-ն «իր դաշնակիցների հետ արդարության կողմնակիցն է»:

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածներն սիրիական ռեժիմին, Ռուսաստանին և Իրանին ցույց տվեցին, որ այլևս չեն կարող հանդուրժել մարդկային ողբերգությունը, որի համար պետք է բարձր գին վճարեն: ԵՄ-ն իր դաշնակիցների հետ արդարության կողմնակիցն է»,- Twitter-ի իր էջում գրել է Տուսկը: