Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ԱՄՆ-ն հրթիռակոծել է Դամասկոսը

3475
Շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ., 10:40
ԱՄՆ-ն հրթիռակոծել է Դամասկոսը

ԱՄՆ-ն «Թոմահավք» թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ հարվածին են միացել նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք թռիչք են կատարել Կիպրոսի ռազմաբազայից:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծման է ենթարկվել Բարզեհ շրջանը, որտեղ տեղակայված են գիտական կենտրոններն, ինչպես նաև Դամասկոսի օդանավակայանը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է Սիրիայի ուղղությամբ առաջին հարվածի ավարտի մասին: Նրա խոսքով՝ նոր հավելյալ հարվածներ դեռևս չեն պլանավորվում, սակայն բացառված չեն: Նա նաև նշել է, որ հրթիռակոծման համար 2 անգամ ավելի ռեսուրս է ծախսվել, քան 2017թ. հարձակման ժամանակ: