Պենտագոնի ղեկավարը Թրամփին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել
![]() ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել՝ կապված Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու հետ, հաղորդում է The New York Times-ը: Երեկ Սպիտակ տանը փակ դռների հետևում խորհրդակցության ժամանակ Մեթիսը հայտարարել է, որ Պենտագոնը մտավախություն ունի, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածները կարող են լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև: Ըստ պարբերականի աղբյուրների՝ Մեթիսը խորհրդակցության ժամանակ պնդել է, որ Թրամփը պետք է սպասի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քիմիական հարձակման համար մեղավորության ապացույցներին: «Մենք փորձում ենք դադարեցնել անմեղ մարդկանց սպանությունները: Սակայն ռազմավարության մակարդակով խոսքն այն մասին է, թե ինչպես մենք կկարողանանք իրավիճակը չսրել և չկորցնել վերահսկողությունը»,- պարբերականը մեջբերում է Մեթիսի խոսքը: Ավելի վաղ Թրամփը նշել էր Սիրիայի ուղղությամբ հարվածի 8 թիրախները: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
