Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ռոմա»-ի նախագահը, շատրվանում լողանալուց հետո, որոշել է վերանորոգել այն (տեսանյութ)

362
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 21:40
«Ռոմա»-ի նախագահը, շատրվանում լողանալուց հետո, որոշել է վերանորոգել այն (տեսանյութ)

«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտտան, տոնելով թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը, ցատկել է շատրվանի մեջ։ Այսօր նա հայտարարել է, որ որոշել է 230 հազար եվրո հանգանակել՝ շատրվանը վերանորոգելու համար։

«Հռոմում հիանալի գիշեր էր, բայց ես չեմ ցանկանում, որ բոլորը ցատկեն շատրվանի մեջ, միայն եթե մտադիր չեն այն վերանորոգել։ Որոշել եմ 230 հազար եվրո հանգանակել՝ վերանորոգման համար»,- հայտարարել է Պալոտտան։