Ցուկերբերգը ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտարարելով Facebook-ում Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքի» մասին
![]() Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում բաց լսումների ժամանակ և խոստովանել, որ ամենից շատ զղջում է Facebook-ում Ռուսաստանի գործունեության «դանդաղ արձագանքի» համար, փոխանցում է Reuters-ը: «Դա սպառազինությունների մրցավազք է: Նրանք (Ռուսաստանը) շարունակում են կատարելագործվել դրանում: Եվ մենք պետք է ներդրումներ կատարենք, որպեսզի ավելի լավը դառնանք»,- ասել է Ցուկերբերգը: Նա խոստովանել է, որ համացանցում քաղաքական ապատեղեկատվության տարածման միջոցները կկատարելագործվեն: Ցուկերբերգի խոսքով՝ այժմ իր սոցցանցն առավել լավ է պատրաստված ընտրություններին Facebook-ի օգնությամբ այլ երկրների միջամտության դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ մինչև տարեվերջ ընկերությունում մոտ 20 հազար նոր աշխատակից կլինի, ովքեր պատասխանատու կլինեն անվտանգության ապահովման համար: Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ Ցուկերբերգը նաև ասել է, որ Facebook-ը համագործակցում է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ: Բացի այդ, Ցուկերբերգը ներողություն է խնդրել ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
