«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv
![]() Եվրոպական Euractiv պարբերականում հրապարակվել է բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևի հոդվածը, որում լրագրողը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների համեմատության ու երկու երկրների նախագահների իշխանավարման հավանական շարունակության մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, դրանք նշանակվեցին ապրիլի 11-ին: Ոչ ոք կասկած չունի, որ Ալիևը ևս մեկ ժամկետով կվերընտրվի: Իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. սահմանադրական փոփոխություններ մտցրեց՝ վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին, և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ»,- գրում է Գոտևը: Պարբերականը նշում է, որ Ալիևը պաշտոնում մնալու իր ցանկությունը քողարկում է Հայաստանի հետ փխրուն հարաբերություններում անկանխատեսելիությունից խուսափելու համար: Գոտևի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գոյություն ունեն կաշառակերության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ, որոնք այդ երկու երկրներին հեռացնում են ժողովրդավարությունից: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
