Թրամփը Սիրիայում քիմիական հարձակումից հետո Ասադին «կենդանի» է անվանել և մեղադրել Ռուսաստանին ու Իրանին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իրանի ղեկավարությանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: «Բազմաթիվ զոհեր, ներառյալ՝ կանայք և երեխաներ, Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով: Ասադի բանակը շրջափակել է Արևելյան Ղութան: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են այդ կենդանի Ասադին աջակցելու համար: Նրան աջակցելու համար մեծ գին են վճարելու»,- գրել է Թրամփը: Նա նաև կոչ է արել անհապաղ բացել գոտին բուժօգնություն հասցնելու համար: Ավելի վաղ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննելու անհապաղ կոչ էր արել Լոնդոնը: Նրան աջակցել էր ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանում «կեղծ ենթադրություններ» էին անվանել Արևելյան Ղութայում քիմիական զենքի կիրառումը:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
