Facebook-ը կսկսի ստուգել առավել հայտնի էջերը
2847
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 13:30
Facebook սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ կստուգի բոլոր օգտատերերի ինքնությունը, ում էջերը սոցցանցում մեծ ճանաչվածություն ունեն: Այդպիսով ընկերությունը փորձում է պայքարել կեղծ նորությունների և քարոզչության դեմ, գրում է BBC-ն: Սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ բոլոր հայտնի էջերը ստուգման կենթարկվեն, իսկ այն էջերին, որոնց նկատմամբ հարցեր կծագեն, կարգելեն հաղորդագրություններ տեղադրել: Ցուկերբերգը նաև հայտնել է, որ աջակցում է քաղաքական գովազդը կարգավորելու առաջարկը: Եթե այդ առաջարկն ընդունվի, ապա սոցցանցը ստիպված կլինի առավել շատ տեղեկատվություն հավաքել նման գովազդ ստեղծողին հայտնաբերելու ուղղությամբ: «Ընտրական գործընթացին միջամտությունը խնդիր է, որի դեմ պետք է պայքարի միայն մեկ հարթակ»,- ասել է Ցուկերբերգը: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00