«Գազպրոմ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «ՎՏԲ»-ի ղեկավարները՝ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակում
![]() ԱՄՆ-ն մի շարք ռուս գործարարների ներառել է պատժամիջոցային նոր ցանկում: Այս մասին ասվում է ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում: Սահմանափակող միջոցներ են տարածվել գործարարներ Օլեգ Դերիպասկայի, Իգոր Ռոտենբերգի, Վիկտոր Վեքսելբերգի, Սուլեյման Քորիմովի, Վլադիսլավ Ռեզնիկի և Անդրեյ Սկոչի, Կիրիլ Շամալովի վրա: Ցուցակում են նաև «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Սուրգութնավթագազի» համահիմնադիր Վլադիմիր Բոգդանովը, «Գազպրոմբանկի» ղեկավար Անդրեյ Աքիմովը, ինչպես նաև «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն և «ՎՏԲ»-ի նախագահ Անդրեյ Կոստինը: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաև մի շարք ընկերությունների և ուժայինների նկատմամբ: Նշենք, որ այդ միջոցները ներառում են՝ վիզային սահմանափակումներ, ցուցակում ներառված իրավաբանական անձանց հետ համագործակցության և ֆինանսավորման արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվների հնարավոր սառեցում: Երեկ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին նոր պատժամիջոցային ցանկում առնվազն 6 օլիգարխի հայտնվելու մասին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
