Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Սաուդյան Արաբիան և Իսրայելն ընդհանուր թշնամի ունեն». Մուհամեդ բեն Սալման

2686
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 12:20
«Սաուդյան Արաբիան և Իսրայելն ընդհանուր թշնամի ունեն». Մուհամեդ բեն Սալման

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը միակ խոչընդոտն է Իսրայելի հետ հաշտեցման համար: Այս մասին նա ասել է ամերիկյան Time պարբերականի հետ զրույցում:

«Մենք ընդհանուր թշնամի ունենք և բազմաթիվ հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար»,- ասել է նա:

Թագաժառանգ արքայազն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Էր Ռիյադը կարող է մերձենալ Իսրայելի հետ այն դեպքում, երբ իսրայելցիները հաշտվեն պաղեստինցիների հետ:

«Մենք չենք կարող հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, քանի դեռ չի լուծվել պաղեստինցիների հետ հակամարտությունը: Այդ երկու ազգերը կյանքի և գոյության իրավունք ունեն: Անկասկած, երբ դա տեղի ունենա, հաջորդ օրվանից մենք լավ հարաբերություններ կհաստատենք Իսրայելի հետ: Դրանից բոլորը կշահեն»,- հավելել է Մուհամեդ բեն Սալմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ արքայազնը հայտարարել էր, որ Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի: