Քադաֆիի նախկին թարգմանիչը մանրամասներ է հայտնել Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման մասին
![]() Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին թարգմանիչը՝ Միֆթահ Միսուրին RT հեռուստաալիքին մանրամասներ է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին: Միսուրիի խոսքով՝ Սարկոզին Լիբիա կատարած այցի ժամանակ Քադաֆիին հայտնել է, որ ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնին: Նախկին թարգմանիչը հայտնել է նաև, որ Լիբիայի առաջնորդը նրան խոստացել է «ամեն կերպ օգնել և աջակցել»: Նա հավելել է, որ Սարկոզիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հանդիպել են լիբիացի պաշտոնյաների հետ: Բացի այդ, Միսուրին պատմել է փաստաթղթի մասին, որում Լիբիայի կառավարությանը խնդրել են 50 միլիոն եվրո տրամադրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի աջակցության համար: Սակայն Քադաֆին, Միսուրիի խոսքով, հանձնարարել է այդ գումարը կրճատել մինչև 20 միլիոն եվրո: Նա նաև հայտարարել է, որ Քադաֆին հեռուստատեսային հարցազրույցների ժամանակ բազմից հայտնել է Սարկոզիին աջակցելու մասին: «Քադաֆին խոսում էր այդ մասին և անձամբ ինձ է ասել: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես 20 միլիոն եվրո նվիրաբերեցի»»,- հավելել է Միսուրին: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին ձերբակալել էին Լիբիայից անօրինական ֆինանսավորում ստանալու մասին գործի հետաքննության շրջանակներում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
