Միջազգային լրատվամիջոցները՝ Վատիկանում Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին
![]() Միջազգային հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, Վատիկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, ինչպես նաև Վատիկանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին: Մասնավորապես, Heraldmalaysia-ն գրում է Վատիկանի և Հայաստանի միջև լավ հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Վատիկանի պարտեզներում բացվեց 2015թ. «Եկեղեցու վարդապետ» հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Պարբերականը գրում է նաև արձանի նշանակության մասին. այն Արևելքի և Արևմուտքի, էկումենիզմի խորհրդանիշ է: National Catholic Reporter-ը՝ վկայակոչելով Vatican News-ը, հայտնում է Սրբի արձանի բացման մասին՝ նշելով, որ արարողությունից առաջ ՀՀ նախագահը Հռոմի պապ Ֆրանցիկոսին է փոխանցել 7-րդ դարում կառուցված Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սարգսյանին հանձնել է խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակը: Կաթոլիկ եկեղեցու մասին նորություններ հաղորդող Cruxnow կայքը ևս անդրադարձել է. «Վատիկանի պարտեզներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օծեց Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»,- ասվում է կայքում տեղակայված հոդվածում: Բացի այդ, կայքը նշում է, որ ավելի վաղ Սարգսյանն ու Հռոմի պապը մոտ 25 րոպե զրուցել են՝ քննարկելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, «տեղական» հակամարտություններն ու «պատերազմական թատերաբեմում» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների վիճակը: Zenit News լրատվական գործակալությունը հիշեցնում է 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին: «Մայրաքաղաք Երևան վայրէջք կատարելուց ժամեր անց նա նախագահական պալատում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածը «Ցեղասպանություն» կոչեց՝ նշելով, որ դա «անցյալ դարի անմարդկային աղետ» էր»,- գրում է գործակալությունը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
