ԱՄՆ-ն ռուս օլիգարխների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
2587
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 13:05
![]() ԱՄՆ-ն մինչև շաբաթվա վերջ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ռուս գործարարների դեմ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատճառով, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին: Ամերիկյան ԶԼՄ-ները չեն նշում սահմանափակումների տակ հայտնվողների անունները: The Washington Post-ի տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումները կանդրադառնան առնվազն 6 օլիգարխի վրա: Մարտին ԱՄՆ-ն թարմացրել էր «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը, որի համաձայն՝ պատժամիջոցներ էին սահմանվել 19 ռուս քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցով զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը նրանց դեմ հետաքննություն էր սկսել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
