Բրիտանացիները պարզել են՝ որտեղ է արտադրվել Սկրիպալներին թունավորած գազը
![]() Բրիտանական Times պարբերականը՝ հղում անելով ուժային կառույցների և կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ հատուկ ծառայությունները պարզել են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորած նյարդապարալիտիկ նյութի արտադրման վայրը: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ իրենք 100%-ով վստահ չեն: Սակայն նրանցից մեկը պնդել է, որ արտադրման վայրի մասին կարելի է խոսել վստահորեն: «Cobra հանձնաժողովի (մտնում են կառավարության, արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների անդամները) առաջին նիստի անցկացման պահին մենք գիտեինք, որ այն ռուսական ծագում ունի, ինչն ակնհայտ է»,- ասվում է հրապարակման մեջ: Հաղորդվում է, որ փորձագետները կարողացել են սահմանել թունավոր նյութի աղբյուրը գիտական փորձաքննության և հետախուզական տեղեկատվության հիման վրա: Պարբերականը գրում է նաև, որ մինչ Սոլսբերիի դեպքը, երկրի իշխանությունները գիտեին «Նովիչոկ» կոչվող նյութի արտադրման վայրի մասին: Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ փորձագետները չեն կարողացել հաստատել Սկրիպալներին թունավորած նյութի ծագման աղբյուրը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
