ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանին առաջարկել է նոր դիվանագետներ ուղարկել ԱՄՆ
2584
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 11:45
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նոր դիվանագետներ ուղարկել ԱՄՆ՝ երկրից արտաքսված դիվանագետների փոխարեն, հաղորդում է CNN-ը: «Ինչպես նման դեպքերում է լինում, ռուսական կառավարությունը կարող է հարցում ուղարկել դիվանագիտական առաքելությունների թափուր պաշտոններում դիվանագետների հավատարմագրման համար»,- հայտարարել են Պետդեպում: Ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր նոր հարցում առանձին կքննարկվի: «Ռուսաստանը չի տեղեկացրել մեզ, որ պատրաստվում է կրճատել դիվանագետների ընդհանուր քանակը, ովքեր կարող են աշխատել ԱՄՆ տարածքում: Այդ իսկ պատճառով մենք ենթադրում ենք, որ նրանք կարող են նոր դիվանագետների հավատարմագրման հարցում ուղարկել»,- հավելել է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետները Մոսկվա էին վերադարձել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
