ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը
![]() ԱՄՆ-ն ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձնման մասին որոշում կընդունի: Այս մասին ТАСС-ին ասել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիքոլ Նավասը: Հիշեցնենք, որ երեկ թուրքական դատարանը եզրահանգման էր եկել, որ Գյուլենն է հրամայել սպանել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին: Նավասը նշել է, որ հնարավոր արտահանձնման մասին որոշում կընդունվի՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա և ամերիկյան օրենսդրությանը համապատասխան: «Մենք կքննարկենք բոլոր փաստերը, որոնք մեզ կներկայացնի Թուրքիայի կառավարությունը: Մենք որոշում կընդունենք՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա և ամերիկյան օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա: Այլ մանրամասներ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը չի ներկայացրել: Նշենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Իսլամական քարոզիչը 1999թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
