«Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի». Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն
![]() Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի: Այս մասին նա ասել է The Atlantic ամսագրի հարցազրույցում՝ այդպիսով դառնալով Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջին ներկայացուցիչն, ով ճանաչում է Իսրայելի իրավունքը, հաղորդում է AFP-ը: Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում: Գործակալությունը նշում է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտությունը հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտն է, քանի որ Էր Ռիյադը ճանաչում է Պաղեստինի ինքնիշխանության իրավունքը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հրեա ժողովուրդը պետության իրավունք ունի, Մուհամեդ բեն Սալմանն ասել է, որ «հավատում է նրան, որ յուրաքանչյուր ազգ աշխարհում ապրելու իրավունք ունի, և որ պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին «զավթիչ» և «ահաբեկիչ» էր անվանել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
