Էրդողանն Իսրայելի վարչապետին «զավթիչ» և «ահաբեկիչ» է անվանել. վերջինն ավելի կոշտ պատասխան է տվել
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին «զավթիչ» և «ահաբեկիչ» է անվանել՝ կապված անցած ուրբաթ օրը 15 պաղեստինցիների մահվան և Նեթանյահուի կողմից թուրք զինվորականներին քննադատելու հետ, հաղորդում է Reuters-ը: Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների միջև կոնֆլիկտ է ծագել այն բանից հետո, երբ Անկարան սուր քննադատության է արժանացրել Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորականների գործողությունները, որի հետևանքով զոհվել է 15 պաղեստինցի և ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Նեթանյահուն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի քննադատության, Twitter-ի իր էջում գրել է, որ «թուրքական բանակը երկար տարիներ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը՝ նկատի ունենալով Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները»: Ի պատասխան դրա՝ Էրդողանն Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել՝ հայտարարելով, որ Նեթանյահուին «աշխարհում ոչ ոք չի սիրում»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
